Հայաստանը ձգտում է անդամակցել ISO խորհրդին

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեությունն աչքի է ընկնում աննախադեպ թափանցիկությամբ: Ինչպես հաղորդել է ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, ցանկացած քաղաքացի ցանկացած պահի կարող է դիմել ինստիտուտ իրեն հետաքրքրող հարցով:



Ազարյանը նշել է, որ ինստիտուտի լաբորատորիան 2008թ. ի վեր շնորհիվ Համաշխարհային բանկի զինված է ամենաարդիական սարքավորումներով : «Մեր ինստիտուտի եզրակացությունն ընդունվում է բոլոր եվրոպական երկրներում , այդ թվում ստանդարտացման եվրոպական կոմիտեում»,-ասել է նա:



Ստանդարտների ազգային ինստիտուտ, ըստ տնօրենի, դիմում են այն ընկերություններն, որոնք մտահոգ են իրենց արտադրանքի բարձր որակի համար: «Իսկ այն արտադրողներն, որոնց ապրանքի որակը կասկածելի է, սակայն նրանք ցանկանում են արտահանել իրենց արտադրանքը, դիմում են մասնավոր կազմակերպությունների»,-ասել է նա: Այդ կապակցությամբ Ազարյանը հավելել է, որ Ազգային ինստիտուտում նրանք կարող են ստանալ բացասական եզրակացություն:



Ըստ տնօրենի, ինստիտուտը հսկիչ մարմին չէ, այն կատարում է միայն իր պարտականությունները, մասնավորապես` մշակում է չափանիշներն ու համապատասխանեցնում միջազգային պահանջներին, տրամադրում է պարենային եւ ոչ պարենային ապրանքների, հումքի, ծառայությունների հավաստագրեր, ինչպես նաեւ ատեստավորում է փորձագետներին: Ընդ որում, նա նշել է, որ ինստիտուտ են դիմում կամավոր հիմունքով:



Ինչպես հաղորդել է Ազարյանը, բոլոր երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, ստանդարտների ինստիտուտները Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) անդամ են: Ինստիտուտի տնօրները հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կանդամակցի նաեւ ISO խորհրդին: «Դա պայմանավորված է ստեղծագործական աշխատանքի մակարդակով, այս կամ այն չափանիշի քննարկման մեջ երկրի ներգրավվածության աստիճանով, մշակմամբ եւ Հայաստանի շահագրգռվածությամբ այս գործընթացներում»,-հավելել է Ստանդարտացման ազգային ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---