Fastex-ը՝ Digitec 2023-ի մասնակից և գլխավոր հովանավոր 7 մարտի 2023 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին կհյուրընկալի տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ Digitec-ը, որի շրջանակում 100-ից ավելի մասնակից ընկերություն ներկայացնելու է իր պրոդուկտներն ու լուծումները: Լինելով տեխնոլոգիական առաջընթացի մեծագույն ջատագով և համաշխարհային շուկայում զբաղեցնելով առաջատար դիրք՝ Fastex ընկերությունը ստանձնել է միջոցառման գլխավոր հովանավորի դերը և իր մասնակցությունը կունենա այս բացառիկ իրադարձությանը: Fastex-ը ֆուտուրիստական լուծումներով իր տաղավարում պատրաստ է հյուրընկալել բոլոր այցելուներին, ծանոթացնել նրանց ներկայիս և սպասվելիք ծրագրերին՝ հիմնական շեշտը դնելով Fasttoken-ի՝ էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթի վրա: Մանրամասն կքննարկվեն նաև Fastex Chain նորարարական բլոկչեյն հարթակում վավերացնող (validator) դառնալու բոլոր հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը: Fastex-ը կներկայացնի նաև իր ftNFT առևտրային հարթակում հասանելի AKNEYE քանդակների հավաքածուն, որոնք ունեն նաև իրենց թվային NFT տարբերակները: Ի դեպ, վերջերս Mall of the Emirates-ում բացվել է տարածաշրջանի առաջին և նմանը չունեցող NFT ֆիզիկական խանութը, որտեղ կարող եք գտնել հավաքածուի բազմաթիվ նմուշներ և շատ ավելին: Հարկ է նշել, որ նման կարևորագույն միջոցառումը նոր ու մեծ դռներ է բացում տեխնոլոգիական ոլորտի զարգացման առջև, որն իր մեջ հիանալիորեն ամփոփում է Fastex ընկերության փիլիսոփայությունը՝ առավել հասանելի դարձնել ապագայի տեխնոլոգիաները բացառապես բոլորի համար: Միջոցառման մուտքն ազատ է, այնպես որ ՏՏ աշխարհի թարմ նորություններով լի 3 արդյունավետ օրերը սիրով սպասում են բոլորին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |