Փաշինյան․ Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ձեռք բերել՝ այդ թվում ՀՀ ստորագրությամբ14 մարտի 2023 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, պատասխանելով հարցին, թե կա արդյոք Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող փաստաթուղթ, անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ վերջին զարգացումներին։ Նա նշել է, որ 2-3 օր առաջ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխանը ՀՀ առաջարկներին և որոշակի առաջաընթաց կա, բայց, որքան «առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»: «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանների միջոցով ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնել, ինչը բնականաբար կարմիր գիծ է հայկական կողմի համար: Հաջորդը՝ այդ տեքստն առաջարկներով, Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ստանալ՝ այդ թվում ՀՀ ստորագրությամբ, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար․․․Հաջորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի ստորագրման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետեւ այսօր ունենք գրված, ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը նոյեմբերի 9-ի մասին է, որով Լաչինի միջանցքը պիտի փակ չլիներ, բայց այն փակ է: Ուստի ստորագրման ենթակա ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային»,-ասել է նա։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը չափազանց կարևոր է, բայց «ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային հետապնդողը, մանդատառուն լինի ԼՂ-ն»: Վարչապետը հիշեցրել է, որ Մյունխենում Ադրբեջանի նախագահն ինքն է ասել, որ ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների հարցը միջազգային պայմանավորվածություն կա, սակայն, որոշ ժամանակ անց ի հայտ եկավ «ինտեգրացիա» տերմինy, այսինքն մեկ ամսվա ընթացքում Իլհամ Ալիևը բառամթերքը փոխվեց; «ԼՂ ժողովուրդների իրավունքների և անվտանգության հարցերի շրջանակը մեծ հաշվով ԼՂ ժողովուրդն ու պատգամավորներն իրենք պետք է որոշեն»,-ասել է նա։ Արցախի Ազգային Ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` պահանջել է ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |