Վարչապետ. ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե ոչ, դուրս է գալիս ՀՀ-ից՝ դա մեզ անհանգստացնում է14 մարտի 2023 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում, պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության և դրա հետ կապված մտավախությունների մասին հարցին, ասել է, որ, իր գնահատմամբ, ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից ու դա անհանգստացնում է հայկական կողմին։ Նա նշել է, որ 2022 թվականին, երբ ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, ասել էր, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից: «Ես ասացի, որ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն՝ որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իմ գնահատմամբ, ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից ու դա մեզ անհանգստացնում է»,-ասել է նա։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ հրապարակային է ասվել։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանը հաճույքով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ իրենք ժողովրդին սխալ ուղերձ են հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության համար ևս մեկ գործոն ավելացնել։ «Եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստը չենք տեսնում։ Բոլորդ եք տեսել, թե մենք ինչքան հետևողականորեն ենք աշխատել և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ–ի հետ։ Մեր սկզբունքներն առաջարկել ենք՝ ի դեպ դրանք այն մասին ՀՀ մասին չեն, այլ այն մասին է, թե ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործում է, թե չի գործում»,– ասել է Փաշինյանը։ Ավելկի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |