Փաշինյանը՝ մի խումբ անձանց մուտքը ՀՀ արգելելու մասին․ Նրանք պարտավոր են հարգել ընտրված իշխանությանը14 մարտի 2023 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադարձել է մի խումբ հայերի, ինչպես նաև հայամետ գործիչների մուտքը ՀՀ արգելելու փաստին՝ նշելով, որ նրանք «պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի նկատմամբ, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության»։ Նա հավելել է, որ կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնելու համապատասխան որոշումներ գործող օրենսդրության հիման վրա։ Նա նշել է նաև, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի իր ինքնիշխան գործիքակազմը կիրառելու իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար։ «Հայամետ դիրքորոշման մասին եք խոսում։ Մարդիկ ելույթ են ունենում և ասում, թե Հայաստանը միջանցք է խոստացել և պետք է տրամադրի այդ միջանցքը։ Սա՞ է հայամետ դիրքորոշումը․․․ Եթե այդ մարդիկ Հայաստանի նկատմամբ արածի մեկ տոկոսն անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տուն չէին կարող մտնել առանց վիզայի։ Սրանով ամեն ինչ ասված է» - ասել է Փաշինյանը։ Մուտքը ՀՀ արգելվել է ֆրանսահայ գործիչ Մուրադ Փափազյանի, ռուսական մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի,«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպեսնաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և մի խումբ այլ անձանց համար։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |