Ռասմուսեն․ ԵՄ-ն պետք է ստիպի Ադրբեջանին վերացնել շրջափակումը

Ռասմուսեն․ ԵՄ-ն պետք է ստիպի Ադրբեջանին վերացնել շրջափակումը

PanARMENIAN.Net - Երկօրյա այցով Հայաստան ժամանած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է ստիպի Ադրբեջանին վերացնել շրջափակումը, հակառակ դեպքում հումանիտար ճգնաժամը կվերածվի հումանիտար աղետի։

«Այսօր այցելել եմ Լաչինի միջանցք։ Դա միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։

Ադրբեջանցիներն այն արգելափակել են 2022-ի դեկտեմբերին։ Այդ ժամանակվանից ի վեր ոչ քաղաքացիական, ոչ կոմերցիոն տրանսպորտ մուտք չունի Լեռնային Ղարաբաղ։ Արդյունքում մոտ 120,000 բնակիչ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ կենսական նշանակության դեղորայքից և բուժօգնությունից։

Եվրոպան չի կարող աչք փակել հումանիտար ճգնաժամի վրա, որը մեր աչքի առաջ է տեղի ունենում։ ԵՄ-ն պետք է օգտագործի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները և ստիպի վերացնել շրջափակումը և կատարել իր միջազգային պարտավորությունները։ Եթե մենք դա չանենք, հումանիտար ճգնաժամը կարող է հումանիտար աղետի վերածվել»,-գրել է նա։

Ռասմուսենը Գորիսում հանդիպել է Արցախի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ մարտի 14-ին նա Ջերմուկ է այցելել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---