Վարչապետը՝ խաղաղության պայմանագրի մասին․ Ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները՝ 4-րդ փուլ ենք մտնում![]() 16 մարտի 2023 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որոնք կքննարկի և կներկայացնի իր դիտարկումները։ Նա հավելել է, որ այսպիսով երկու կողմը թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ «Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,-ասել է նա։ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ, ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |