Նախագիծ․ ԲԿ-ներն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարին մեկ

Նախագիծ․ ԲԿ-ներն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարին մեկ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Ազգային ժխողովում նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին: Ըստ նախարարի, դա թույլ կտա որակյալ բժշկական ծառայություններ մատուցել, բարելավել դրանց մեթոդները:

Ըստ գործող կարգի, բժշկական կենտրոններին ու դեղատներին լիցենզիան տրվում է անժամկետ։

Նախատեսվում են ծավալուն փոփոխություններ լիցենզավորման կարգերում, ավելի ու ավելի բարձրացվելու են չափորոշիչներն ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով:

Քանի որ Հայաստանում գործող բժշկական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը բավականին աշխատատար և ժամանակատար է, նախատեսվել է առավել ռիսկայնություն պարունակող ուղղությունների առաջնահերթություն:

Գործընթացը սկսելու է Երևանից, այնուհետև կշարունակվի մարզային բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---