Գերեզմանատան կողմից մատուցվող վճարովի ծառայությունների նոր գնացուցակ է սահմանվել

Գերեզմանատան կողմից մատուցվող վճարովի ծառայությունների նոր գնացուցակ է սահմանվել

PanARMENIAN.Net - Գերեզմանատների տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Այդ մասին հայտնել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը։

Այսուհետ մինչև 12.5 քմ մակերեսով գերեզմանի խնամքի ծառայությունը՝ վերգերեզմանային կառույցների մեկանգամյա մաքրումը կարժենա 3000 դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում շաբաթական երկու անգամ մաքրումը կարժենա 50,000 դրամ։

Նշվում է նաև, որ 1x2,5-ից մինչև 3x2,5 մետր և 4x2,5-ից մինչև 5x2,5 մետր չափերով գերեզմանափոսի փորման աշխատանքները բազալտե գրունտային հատվածներում՝ տեխնիկայի միջոցով մինչև 4 ժամ տևողությամբ կատարվող աշխատանքի դիմաց՝ պայմանավորված գերեզմանի ռելիեֆով կարժենա 90,000 դրամ կամ 130,000 դրամ, իսկ տեխնիկայի միջոցով 4 ժամից ավելի տևողությամբ կատարվող աշխատանքի յուրաքանչյուր 1 ժամի համար քաղաքացին կվճարի հավելյալ 30,000 դրամ։

ՀՈԱԿ-ն առաջարկում է նաև գերեզմանափոսից դուրս բերված հողը քարերից մաքրելու, քարերը հատկացված գերեզմանատնից դուրս բերելու ծառայություն ևս։ Հետևաբար 1x2,5 մինչև 3x2,5 մետրի վրա կատարված աշխատանքների դիմաց քաղաքացին կվճարի 45,000 դրամ, իսկ 4x2,5 և 5x2,5 մետրի վրա իրականացված աշխատանքների դիմաց՝ 65,000 դրամ։

«Քաղաքացու համար հասանելի տարբերակով 175,000 դրամի դիմաց առաջարկում ենք մեկ մետր խորանարդ երկաթբետոնյա հիմքի շինարարական աշխատանքներ, որն իր մեջ ներառում է թե՛ նյութերը թե՛ կատարված աշխատանք»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---