Միրզոյան․ Նոր ագրեսիայի վտանգ կա և ՀՀ դեմ, և Լեռնային Ղարաբաղի![]() 22 մարտի 2023 - 19:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգ մշտապես կա, և ՀՀ դեմ, և Լեռնային Ղարաբաղի։ Միրզոյանն այդ մասին ասել ՝է՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին՝ էսկալացիայի վտանգի մասին, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի շատ է դիմում սադրիչ գործողությունների»: «Այո', ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից»,-ասել է նա: Ավելի վաղ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգի մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ «Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |