Նորավանում ու Հացավանում հաղթել է ՀՀԿ-ն![]() 27 մարտի 2023 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով Նորավանում ու Հացավանում հաղթել է ՀՀԿ-ն։ ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 26-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Նորավանի 311 ընտրողից մասնակցել է 192-ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 101 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 76, գրում է «Առավոտը»։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 15 քվե։ Հացավանում 193 ընտրողից մասնակցել է 123 ընտրող։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 85, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 37, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 1։ Հացավանը ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Ջիվան Մարգարյանի հայրենի գյուղն է։ Ընդհանուր առմամբ, սակայն, այս պահին նախնական տվյալներով հաղթում է կառավարող ուժը։ Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11,356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15,918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21,226 անձ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |