Կաղարծի Գր. Լուսավորիչ մատուռում առաջին անգամ պատարագ է մատուցվել

Կաղարծի Գր. Լուսավորիչ մատուռում առաջին անգամ պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին` մարտի 25-ին, առաջին անգամ Մարտունի շրջանի Կաղարծի գյուղի Գրիգոր Լուսավորիչ մատուռում մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ, հայտնում է ՀԱԵ Արցախի թեմը։

Պատարագը մատուցվել է թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ։

Պատարագին մասնակից էին թեմի հոգևորականներ և Հայ Եկեղեցու հավատավոր զավակներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---