Ալիև․ Բավականին շահեկան դիրքեր ունենք ՀՀ հետ սահմանի ուղղությամբ

Ալիև․ Բավականին շահեկան դիրքեր ունենք ՀՀ հետ սահմանի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջանում իր կողմից նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակված Մասիմ Մամեդովի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանը բավականին շահեկան դիրքեր ունի ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ։

«Այսօր շատ շահեկան դիրքեր ունենք ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ, ամրապնդվում ենք այդ դիրքերում և այդ դիրքերում մնալու ենք։

Իհարկե, Լաչինի շրջանի անվտանգության ապահովման ուղղությամբ այլ քայլեր ևս ձեռնարկվում են և այդ միջոցները թույլ կտան այնտեղ վերադարձող մեր հայրենակիցներին ապրել հարմարավետ ու անվտանգ»,- ասել է Ալիևը, հայտնում է Haqqin.az-ը։

Նա նշել է, որ Հայաստանի հետ սահմանի երկայնքով բոլոր ամրաշինական և ինժեներական աշխատանքները, կարելի է ասել, ավարտական փուլում են։

«Աննախադեպ ճանապարհաշինություն է իրականացվել Լաչինի և Քելբաջարի շրջաններում՝ հարյուրավոր կիլոմետրեր են կառուցվել, այդ թվում՝ դեպի մարտական դիրքեր»,- ասել է Ալիևը։

Մի քանի օր առաջ Ալիևը օկուպացված Թալիշում հայտարարել էր, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել էր, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։

«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---