ՌԴ-ն մտադիր է չեղարկել ռոումինգը Հայաստանի հետ

ՌԴ-ն մտադիր է չեղարկել ռոումինգը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է 2025 թվականից չեղարկել միջազգային բջջային ռոումինգը ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հարցում է ուղարկել դաշնակից պետությունների բոլոր բջջային օպերատորներին, ինչպես նաև ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարությանը։

Ռոումինգը կչեղարկվի նաև Ղազախստանի և Ղրղզստանի հետ, իսկ Բելառուսի հետ այդ ռեժիմն արդեն գործում է, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ ճանապարհային քարտեզի, կապի օպերատորները սկզբից պետք է վերլուծեն և աշխատանքներ իրականացնեն սոցցանցերում խարդախության կասեցման ուղղությամբ։

Մինչև 2024-ի ավարտը պետք է մշակվեն անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոնները, իսկ 2025-ի սկզբին ՝ նվազեցվեն միջազգային ինտերքոննեքթի դրույքաչափերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---