Ժիրայր Սեֆիլյանը Վաշինգտոնում է. Նրա ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացվել է![]() 10 ապրիլի 2023 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Վաշինգտոնում է, հայտնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը։ Նշվում է, որ շուտով կսկսվեն հանդիպումները։ Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի արագ արձագանքի շնորհիվ վերացվել է Սեֆիլյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը։ «Համապատասխան որոշումը տրամադրվել է նաև ՀՀ ՆԳՆ-ին»,-ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան բանավոր հայտնել էին, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։ ԱԺԲ-ն նշել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019-ի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը և որ դիմելու են իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |