Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզ այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել։ Այդ մասին ասել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին` Մալիշկա բնակավայրում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Փաշինյանի նկատմամբ «առերևույթ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։

«Մալիշկա բնակավայր վարչապետի այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում, Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,-ասվում էր ՔԿ հաղորդագրության մեջ։

Aravot.am-ի տեղեկություններով՝ վարչապետի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը Բերձորից տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող Ն. Ա.-ն է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---