Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռը Երևանում է

Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռը Երևանում է

PanARMENIAN.Net - AMC Airlines-ի Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի` Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռը քիչ առաջ ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այդ մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ եղանակային վատ պայմանների պատճառով այսօր Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթը վայրէջք էր կատարել Էրզրումում, իսկ Air Dilijans ավիաընկերության Մոսկվա–Երևան թռիչքն էլ Թբիլիսիում էր իջել։

«Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել Եգիպտոսից Երևան ժամանող ինքնաթիռը։ Իսկ Մոսկվա–Երևան ինքնաթիռը, որն իջել էր Թբիլիսիում, ավելի վաղ է ժամանել Երևան»,–ասել է Աղաբեկյանը։

Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ եղանակային նման անբարենպաստ պայմաններում կտրականապես արգելվում է վայրէջք կատարելը, ինչի համար էլ ինքնաթիռները մոտակա օդանավակայաններում են իջնում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---