Զախարովա․ Ռուս զինվորականները միջոցներ են ձեռնարկել Տեղի մոտ սրացումը կասեցնելու համար

Զախարովա․ Ռուս զինվորականները միջոցներ են ձեռնարկել Տեղի մոտ սրացումը կասեցնելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում իրավիճակի ապասրացման ուղղությամբ: Այդ մասին նա ասել է ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի հատվածում, զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Այդ շրջանում գտնվող ՌԴ ԶՈւ և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները անհապաղ կապ են հաստատել ՀՀ և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և վիճակը ապասրացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,–ասել Է Զախարովան։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---