Կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը ձերբակալվել են

Կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը ձերբակալվել են

PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը ձերբակալվել են։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Քննչական կոմիտեն ահազանգ է ստացել այն մասին, որ ակումբներից մեկի մոտ ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել։ Ոստիկանները դեպքի վայրից 3 անձի բերման են ենթարկել:

«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն): Իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ»,- նշել է Աբրահամյանը:

Ավելի վաղ Երիցյանին և Հակոբյանին բերման ենթարկելու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասում են հեռախոսները փողոցում են գտել։ Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ, ինչպես միշտ։ Խմելու ջուր չեն տվել և այլն, եթե կան փաստաբաններ, որ կարող են այս պահին գնալ Կենտրոնի բաժին, շնորհակալ կլինենք։

Ի դեպ ոստիկաններին ահազանգել է Կարեն Հակոբյանը և հիմա ինքն է ձերբակալված»,-ասվում էր գրառման մեջ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---