Փաշինյան․ Հուսով եմ՝ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը![]() 18 ապրիլի 2023 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը: Նա նշել է, որ երկու երկրի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ Վարչապետը հավելել է, որ այդ հնարավորությունը մեծացել է վերքաղաքական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, երբ հայկական կողմը որոշեց արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին: Փաշինյանը հավելել է, որ Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէին կայացնի, եթե չփոխեին պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու դիտանկյունն այս ժամանակահատվածում: «Թուրքիան իր հերթին Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»,–ասել է վարչապետը։ Նա կարևորել է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը հատելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի։ ՀՀ-ն փրկարարներ և հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա փետրվարի 6–ին տեղի ունենցած ավերիչ երկրաշարժից հետո։ Մարգարայի կամուրջը բացվել էր Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու համար, իսկ փետրվարի 15-ին Թուրքիա է այցելել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |