ԱԳՆ խոսնակ․ Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով հայեր չեն տուժել

ԱԳՆ խոսնակ․ Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով հայեր չեն տուժել

PanARMENIAN.Net - Սուդանի մայրաքաղաք Խարթումում զարգացումների հետևանքով հայեր չեն տուժել։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` հավելելով, որ հայկական եկեղեցին նույնպես չի վնասվել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սուդանում աշխատող մի քանի ՀՀ քաղաքացու կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:

ԱԳՆ խոսնակը նշել է նաև, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտապես կապի մեջ է Սուդանում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սուդանի միակ հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում, սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումի օդանավաայանի տարածքում, որը հայկական եկեղեցուց գրեթե 2 կմ հեռու է։

Ապրիլի 15-ին Սուդանում բախումներ են սկսվել բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև։ Զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանն ու արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոն նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021-ի ռազմական հեղաշրջումը: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Սուդանի հայկական գաղթօջախը հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։ Առաջին հայ գաղթականները Սուդան են եկել Արաբկիրից և Ակնից ու բնակություն են հաստատել Խարթումում։ Սուդանի հայկական գաղթավայրը բավականաչափ նոր գաղթականներ է ընդունել 1895-1896 թվականներին Համիդյան ջարդերի, հետագայում՝ Ադանայի կոտորածների ժամանակ։ Զանգվածային հայ գաղթականություն է եկել Սուդան հատկապես Մեծ եղեռնի օրերին և Զմյուռնիայի և Կիլիկիայի դատարկումից հետո։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---