Փաշինյան-Պուտին զրույցից. Կարևորվել է եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումը![]() 26 ապրիլի 2023 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման շեշտադրումով։ Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ամբողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը։ Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր միայն, որ քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |