Ասրյան․ Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելության հասնելու ուղղությամբ

Ասրյան․ Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելության հասնելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային ուղեկցող պատվիրակության անդամներից է, պետական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերն ամենօրյա աշխատանքներ է տանում հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելություն ստանձնելու ուղղությամբ։

«Տեղի ուղղությամբ հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք օր օրի։ Իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ` էլ ավելի բարելավելու դիրքերը հակառակորդի նկատմամբ։ Մյուս հատվածներում զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,– նշել է Ասրյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա գնահատմամբ`սահմանային իրադրությունը ներկա պահին հարաբերականորեն կայուն է, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: ԳՇ պետի խոսքով` հրադադարի ռեժիմի խախտման հակառակորդի նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, սակայն ամեն ինչ ՀՀ ԶՈւ հսկողության տակ է։

Մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացման մասին։ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմից 4 հոգի զոհվել էր, 6-ը` վիրավորվել։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---