Economist Intellegence Unit. Բաքվի հետագա ճնշումները կշարունակեն ապակայունացնել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը

Economist Intellegence Unit. Բաքվի հետագա ճնշումները կշարունակեն ապակայունացնել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը

PanARMENIAN.Net - Բրիտանական հայտնի Economist ամսագրի վերլուծական բաժինը՝ Economist Intelligence Unit-ը (EIU) «Ադրբեջանն անցակետեր է տեղադրել Լաչինի միջանցքում» վերնագրով հոդվածում նշում է, որ նոր տեղադրված անցակետը դժվար կլինի հեռացնել:

«Ադրբեջանը կշարունակի ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով ստիպել նրան ընդունել իր պահանջները և ճանաչել Բաքվի ինքնիշխանությունն ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա... Ի հավելումն մարդասիրական հետևանքների, նման քայլը, հավանաբար, էլ ավելի կապակայունացնի հայաստանյան քաղաքական դաշտը, քանի որ ներկայիս իշխանությունները կդիտարկվեն որպես հայկական տարածքների անբաժան մասը համարվող հատվածի հանձնողներ «թշնամուն», ասվում է հոդվածում, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նշվում է նաև, որ անցակետի տեղադրումն էլ ավելի կսրի առանց այն էլ լարված դաշնակցային հաաբերությունները Երևանի ու Մոսկվայի միջև: Ռուսական կողմի պասիվությունն անցակետի տեղադրման խնդրում հարցեր է առաջացնում, քանի որ միջանցքի վերահսկողությունը ռուսական ուժերի պարտավորությունն է: Անցակետի տեղադրումից 24 ժամ անց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարույունը, ըստ EIU-ի, բավականին չեզոք էր և ընդամենը կոչ էր անում պահպանել նոյեմբերյան հրադադարի դրույթները:

«Սա, հավանաբար, ավելի կխաթարի Հայաստանի վստահությունն իր առերևույթ անվտանգության երաշխավորների նկատմամբ, որոնք բազմիցս ապացուցել են, որ չեն կարող կամ չեն ցանկանում վճռականորեն գործել Լեռնային Ղարաբաղում»,- փաստում է EIU-ը:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---