Հայաստանի 7 ներկայացուցիչ` ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում![]() 1 մայիսի 2023 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 7 ներկայացուցիչ ընդգրկվել է շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կանանց և տղամարդկանց` մայիսի դասակարգման աղյուսակի լավագույն 100-յակում, որը հրապարակել է շախմատի միջազգային ֆեդերացիան։ Տղամարդկանց դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը (2692) 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը (2675) 61-րդը, Հրանտ Մելքումյանը (2650)` 92-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է, հայտնում է Sputnik Արմենիան։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենն է (2853): Դին Լիրենը (2789), որը շախմատի գործող աշխարհի չեմպիոնն է, դեռևս 3-րդն է: Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը 63-րդը, Աննա Սարգսյանը 75-րդը, Մարիամ Մկրտչյանը` 87-րդը: ՖԻԴԵ–ի տվյալներով` կանանց դասակարգման աղյուսակը գլխավորում է Հոու Յիֆանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |