Financial Times․ Փաշինյանն ու Ալիևը կբանակցեն Բրյուսելում![]() 8 մայիսի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Financial Times-ը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս շաբաթվա վերջին կվերսկսեն խաղաղ բանակցությունները Բրյուսելում։ Պարբերականը հղում է անում հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ դիվանագետներին, գրում է Aysor.am-ը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպում կունենա Ալիևի և Փաշինյանի հետ։ Ավելի վաղ Փաշինյանը հասյտարարել է Մոսկվա սպասվող այցի մասին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ը Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |