Մայր Աթոռ. Պայմանավորված առողջական վիճակով՝ անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք

Մայր Աթոռ. Պայմանավորված առողջական վիճակով՝ անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք

PanARMENIAN.Net - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի վերաբերյալ մամուլի հրապարակմանը` նշելով, որ պայմանավորված առողջական վիճակով՝ անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք, հայտնում է Aysor.am-ը։

«Հրապարակ» թերթը գրել էր, թե «Պարգև Սրբազանը սպասում է գրին քարտ ստանալուն»։

«Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում, նշանակալի է և անուրանալի։

Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։

Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»,- ասված է պարզաբանման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---