Ատեստավորման արդյունքում էապես կավելանան պայմանագրայինների հավելավճարները

Ատեստավորման արդյունքում էապես կավելանան պայմանագրայինների հավելավճարները

PanARMENIAN.Net - Ատեստավորման արդյունքում էապես կավելանան պայմանագրային զինծառայողների հավելավճարները։ Գործադիրը հավանություն է տվել զինծառայողների ատեստավորման, արդյունքների գնահատման նոր ձևաչափին և ստացած գնահատականների հիման վրա՝ հավելավճարների նոր չափերին:

Ըստ նոր կարգի, զինծառայողին հավելավճար կհատկացվի թեստավորումից «բավարար», «լավ» կամ «գերազանց» գնահատական ստանալու դեպքում։

Ներկայացնելով նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափը «գերազանցի» դեպքում սահմանել 470,000 դրամ, «լավի» դեպքում՝ 420,000 դրամ, «բավարարի» դեպքում՝ 230, 000 դրամ, մյուս կազմերի դեպքում «գերազանց»՝ 395, 000 դրամ, «լավ»՝ 345,000 դրամ, «բավարար»՝ 205,000 դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը։

«Գերազանցի» դեպքում մենք կունենանք աշխատավարձի առնվազն կրկնապատկում՝ ինչո՞ւ եմ ասում առնվազն, որովհետև տարբեր կատեգորիաների հետ կապված կրկնապատիկից ավելի նույնիսկ կավելանա: Կունենանք նաև «լավ» և «բավարար» գնահատում: Օրինակ, սպայական կազմի համար «գերազանցի» դեպքում աշխատավարձը կավելանա 470, 000 դրամով՝ հարկերը ներառյալ: Սա նշանակում է՝ եթե իրենք առանց հարկերի, օրինակ, ստանում են 350,000 դրամ, ուրեմն ատեստավորումից հետո կստանան 700,000 դրամ»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ, բանակի փորձը հաշվի առնելով, եռաստիճան համակարգեր կիրառելու հեռանկարը կդիտարկվի մյուս մարմիններում ևս՝ Ոստիկանություն, Փրկարար ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---