ՊՆ․ Ադրբեջանցիները կրակ են բացել Կութի ուղղությամբ![]() 12 մայիսի 2023 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |