Միշելը եռակողմից առաջ առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ![]() 13 մայիսի 2023 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ, առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է «Ազատությունը»։ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված է նախագահ Շառլ Միշելի առաջիկա օրերի հանդիպումների ժամանակացույցը։ Բրյուսելում մայիսի 13-ին եվրոպական ժամանակով ժամը 19-ին տեղի կունենալու Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պլանավորած է մայիսի 14-ի առավոտյան ժամը 9-ին։ Մայիսի 14-ին կեսօրից հետո՝ ժամը 13-ին սկսվելու է Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Բրյուսելյան բանակցությունների նախաշեմին իրավիճակը կտրուկ սրվել է հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։ Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |