«Միացումը» Հայաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները

PanARMENIAN.Net - «Միացում» ազգային նախաձեռնությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ` կապված հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման հետ: Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են Թուրքիայի հետ համաձայնության գալ` որպես նախապայման ընդունելով Թուրքիայի այժմյան սահմանները եւ Ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը, եւ անուղղակիորեն երրորդ նախապայմանը` Արցախի հարցում կապիտուլյացիան:



«Միացում» ազգային նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, տեղեկացնել Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին բանակցային գործընթացում կատարված զիջումների մասին, ոչ մի քայլ չզիջել ԼՂ հարցում եւ կոչ է անում ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի հայությանը հայտարարել իրենց բողոքի մասին` պատմության առջեւ իշխանությունների անպատասխանատվության առիթով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---