Փաշինյան․ Պատժամիջոցները ՀՀ համար կարմիր գիծն են, ինչը շատ հստակ ասվում է ռուսներին

Փաշինյան․ Պատժամիջոցները ՀՀ համար կարմիր գիծն են, ինչը շատ հստակ ասվում է ռուսներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պայմաններում Հայաստանից դեպի ՌԴ Ռուսաստան արտահանման աճին, ասել է, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո դեպի Ռուսաստան մատակարարվող շատ ապրանքներ տեղ են հասնում Հայաստանով և Ղազախստանով։ Այդ մասին նա ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ պատժամիջոցները ՀՀ համար կարմիր գիծն են, ինչը շատ հստակ ասվում է ռուսներին, հայտնում է Արմենպրեսը։

Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ներկա իրավիճակում բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները խաթարվել են կամ չեն գործում։ Օրինակ, խմիչքները, որոնք պատժամիջոցների ցանկում չեն, եթե մինչև 2022-ի փետրվարը ՌԴ էին մատակարարվում Լեհաստանով ու Բելառուսով, հիմա` Հայաստանով։

«Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։ Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ»,– ասել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և շատ սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հավելել է` հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում։

«Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ»,– նշել է Փաշինյանը։

ԱՄՆ պատժամիջոցների ցանկում վերջին մեկ տարվա ընթացքում հայկական երկու ընկերություն է հայտնվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---