Փաշինյան․ ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ16 մայիսի 2023 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ։ «Նրանք ներդրում են ունեցել մեր տնտեսական աճի մեջ, քանի որ նրանց մեծ մասը բարձր որակավորում ունի և հաճախ աշխատում է նորարարական տեխնոլոգիաների բնագավառում, ինչը բերում է տնտեսական ակտիվության: Մենք ուրախ ենք նրանց ներկայության համար»,-շեշտել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած մարդկանցից շատերը երկքաղաքացի են. ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիություն։ Պատասխանելով հարցին, թե Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ-ից քանի մարդ է ժամանել Հայաստան և դա ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա՝ վարչապետը նշել է, որ Հայաստան է եկել մոտավորապես 30,000 մարդ, որոնք միայն ՌԴ քաղաքացիություն ունեն: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |