Սոթքում վիրավորված զինծառայողը մահացել է18 մայիսի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Զոհված զինծառայողն է Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Մայիսի 12-ի օրվա երկրորդ կեսին ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 1 զոհ և ևս 2 վիրավոր: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Դոմինգոն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով Ճանաչված արտիստը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու համերգով ՀՀ նախագահը մասնակցել է Համբուրգի Կայունության համաժողովի բացմանը. Քննարկվել են անվտանգության հարցեր Ընդգծվել է համընդհանուր ջանքերի մեկտեղման կարևորությունը Մասկը Երևանում WCIT2024-ի մասնակիցներին ուղերձում խոսել է Starlink-ը ՀՀ բերելու մասին Նա նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի հետ նախագծեր իրականացնել ԱԳՆ խոսնակ. ՀՀ–ն չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի 2 համատեղ հայտարարության Ընդունվել է ևս մեկ հայտարարություն «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» մասին |