ՀՀ են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները

ՀՀ են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսը և Պատրիկ Պրայորը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսի և Պատրիկ Պրայորի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը:

 Ուշագրավ
---