Փաշինյան․ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կետեր կային անկլավների ու ՀՀ-ով միջանցքի մասին՝ չեմ ստորագրել![]() 22 մայիսի 2023 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում կետեր են եղել անկլավների և ՀՀ տարածքով միջանցքի մասին, բայց ինքը չի ստորագրել այդ տարբերակը։ Նա հավելել է, որ որոշ գործընկերներ դրդել են ստորագրել է հայտարարությունը ստորագրելուց առաջ քննարկումներ է ունեցել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետ, որտեղ նրան ասել են` «ոչինչ անկլավներով ստորագրի»։ «Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել ու պահանջել է մեր հրաժարականը»,- ասել է նա՝ ափսոսանք հայտնելով, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել։ Խոսելով ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ Փաշինյանն ասել է, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ «86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ դա քաղաքական դիրքորոշում է, իսկ հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել։ «Անկլավների մասով մի քանի տարբերակ կա։ Մեկը՝ որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության տակ, որտեղ գտնվում են։ Ենթադրենք՝ չափել Արծվաշենի տարածքը, մյուսներինը և, ըստ այդմ, գործել հավասարության սկզբունքի հիման վրա։ Մյուս տարբերակը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա ՀՀ-ին, մյուսները՝ վերադառնան մյուս կողմին»,-ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |