«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ». Փաշինյանը Հայաստան չէ, և վերջ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ». Փաշինյանը Հայաստան չէ, և վերջ

PanARMENIAN.Net - «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման և հայկական պետականության կործանման հանցավոր ծրագիրը:

Շարժումը կոչ է անում հայությանը ցույց տալ, որ «Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, և վե՛րջ»:

Մայիսի 18-ին Ստեփանակերտում հայտարարվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մեկնարկի մասին։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ pատրաստ են գնալ մինչև վերջ, պատրաստ են վերցնել պատասխանատվություն:

«Մենք պարտավոր ենք սթափվել ու թույլ չտալ, որ այն ավարտին հասցվի»,-ասվում է հայտարարության մեջ:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարել է, որ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, որը կհակասի Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու արցախահայության՝ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքին, լեգիտիմ չէ, ուստի չի կարող կանխորոշել Արցախի ճակատագիրը:

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը, մոտ 160 օր 120,000 մարդու շրջափակման մեջ պահելու փաստը, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների ու միջազգային դատարանների որոշումների անտեսման իրողությունը, վկայում են, որ «միջազգային երաշխիքներով» համեմված փաշինյանական «խաղաղության» թեզն ընդամենը ծուղակ է և որևէ ձևով չիʹ կարող ապահովել Արցախի անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն պարտավոր է լինել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության ու զարգացման երաշխավորը:

Փաշինյանից ու իր հանցակից վարչախմբից պահանջում ենք անհապաղ դադարեցնեʹլ Արցախի շուրջ սակարկությունները, հրաժարվեʹլ հայկական պետության սահմանները խոցելի դարձնելու հանցավոր ծրագրից ու ներազգային պառակտիչ քաղաքականությունից:

Նաև հիշեցնում ենք ՀՀ գործող իշխանություններին, որ ցեղասպանության կանխման և ինքնորոշման իրավունքի պաշտպանության պարտականությունը միջազգային (erga omnes) պարտականությունն է, որն ուղղված է ամբողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությանը, որն իր, իսկ օրենսդրությամբ ստանձնել է նման հանձնառություն, և որից հրաժարումը միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտում է:

Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում՝ բռունցքվել և ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, և վե՛րջ: Հետևաբար, հայկական պետականության ճակատագիրն ու Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել փաշինյանական կեղծ օրակարգերով:

Կանգնե՛ք պաշարման մեջ գտնվող 120,000 արցախցիների կողքին, որոնք ամեն օր պայքարում են Արցախը և Հայաստանն ազատ, անվտանգ ու հայկական պահելու համար: Միացե՛ք մեզ»,-ասվում է հայտարարության մեջ։ :

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---