Օվերչուկ․ Ապաշրջափակումը կսկսվի Մեղրիով երկաթուղու կառուցումից, ՀՀ-ն ելք կստանա դեպի Իրան, ՌԴ![]() 26 մայիսի 2023 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 25-ին Մոսկվայում կայացած ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո ասել է, որ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ապաշրջափակումը կսկսվի Մեղրիով երկաթուղու կառուցումից, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։ Նշվել է, որ եռակողմ հանդիպմանը կոնկրետ քայլեր են քննարկվել՝ ինչպես կառուցել երթուղին Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, որոնք անջատված են ՀՀ տարածքով, հայտնում է 1tv.ru-ն։ Նա հավելել է, որ Հայաստանի համար, համապատասխանաբար, ելք կբացվի դեպի Իրան, ՌԴ, ԵԱՏՄ։ «Այսինքն, պայմանավորվածությունները ներառում են ոչ միայն երթևեկությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, այլև հայերը կկարողանան միանգամայն հանգիստ իրենց բեռները տեղափոխել Ադրբեջանի տարածքով այլ երկրներ, ուր ուզեն»,- ասել է Օվերչուկը: Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |