ՌԴ ԱԳՆ-ն հուսով է` ՀՀ-ին ու Ադրբեջանին կհաջողվի խաղաղության պայմանագիր ստորագրել27 մայիսի 2023 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հույս է հայտնել, որ ՀՀ-ին ու Ադրբեջանին կհաջողվի խաղաղության պայմանագիր ստորագրել և որ ռուսական կողմը պատրաստա է հետագայում ևս ամեն կերպ աջակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Այն հարցին, թե հնարավոր է արդյոք այսօրվա դրությամբ խաղաղությունը ՀՀ և Ադրբեջանի միջև՝ փոխնախարարն ասել է, որ «դա մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղղություններով առաջխաղացումից», հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում վիճահարույց հարցերի շուրջ հավասարակշիռ, և Բաքվի, և Երևանի համար ընդունելի փոխզիջումային լուծումներ գտնելու որոնումներում։ Բանակցությունները Մոսկվայում այդ թեմայի շուրջ թույլ են տվել բարելավել կողմերի միջև փոխըմբռնումը, մերձեցնել դիրքորոշումները մի շարք հարցերում։ Հետագայում ևս այդ նպատակով ամեն կերպ կաջակցնեք Բաքվին և Երևանին։ Հուսով ենք, որ այդպիսի կանոնավոր շփումները թույլ կտան հասնել վերջնական խաղաղ պայմանավորվածությունների»,-ասել է նա։ Գալուզինն ասել է, որ խաղաղության պայմանագրից բացի, ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և վստահության ամրապնդումը հասարակական կապերի զարգացման միջոցով։ Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |