Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2009թ. ապրիլի 1-ի դրությամբ

PanARMENIAN.Net - «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության տվյալներով ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,3 տոկոսով եւ կազմում է 6,8 տոկոս, իսկ 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 0,1 տոկոսային կետով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հաղորդել է գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: Ընդ որում Սիմոնյանը նշել է, որ գործազրկության մակարդակի ցուցանիշը միջինից բարձր է Սյունիքում` 12,8, Շիրակում` 12,7, Լոռիում` 10,8, Տավուշում` 8,5, Կոտայքում` 7,4 տոկոսով:



Նրա խոսքերով, ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք որոնողների թիվը կազմում է 99 000 մարդ, ինչը բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 11,1 տոկոսով (89 100 մարդ), իսկ ընթացիկ տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 9,8 տոկոսով (90 200 մարդ): Աշխատանք որոնողների թվաքանակում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 20,7 տոկոս կամ 20 500 մարդ: Գործազուրկների քանակը կազմում է 78 700 մարդ կամ աշխատանք փնտրողների 79,5 տոկոսը, ինչը բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ ընթացիկ տարեսկզբի նկատմամբ 5,4 տոկոսով (74 700 մարդ): Գործազուրկների թվաքանակում շարունակում է բարձր մնալ կանանց տեսակարար կշիռը` 72 տոկոս: Իսկ երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 18,9 տոկոս կամ 14 900 մարդ:



Ըստ գործակալության տվյալների, գործազրկության նպաստ են ստանում 17 944 գործազուրկներ: «Այս ցուցանիշը ավելացել է 1 108-ով ընթացիկ տարվա անցած ամսվա համեմատ»,-հավելել է պետի տեղակալը:



«2009թ. սկզբին մեր ծառայությունն աշխատանքի է տեղավորել 2061 հոգու»,-ասել է Սիմոնյանը: Այս առնչությամբ նա նշել է, որ այս ցուցանիշն ավելացել է 13,7 տոկոսվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (1812 մարդ) համեմատ աճել է 13,7 տոկոսով, ընդ որում աշխատանքի տեղավորված երիտասարդների թիվը 478 է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21 տոկոսով:



Ինչպես հաղորդել է պետի տեղակալը, մարտին գործակալություն թափուր աշխատատեղերի հայտ է ներկայացրել 326 գործատու: Ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը 894 է, նախորդ ամսվա 966-ի փոխարեն: «Այս աշխատատեղերից չեն լրացվում հիմնականում բժիշկների, վարորդների, կարողների եւ գործակալների աշխատատեղերը»,-ասել է Արտակ Սիմոնյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---