ԱՄՆ դեսպանը Տեղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին![]() 8 հունիսի 2023 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն «ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին»։ Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Դեսպանը նաև այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,-ասվում է գրառման մեջ։ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները: Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում էր նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |