ՊՆ․ Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա, ավելի ուշ` նաև ականանետից

ՊՆ․ Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա, ավելի ուշ` նաև ականանետից

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա:

Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։

Հայկական կողմում տուժածներ չկան։

 Ուշագրավ
---