Ucom-ը կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով

Ucom-ը կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով

PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը 2023-ին ևս կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահները գերարագ ինտերնետի հասանելիությամբ:

Դեռ նախորդ տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների և այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաև որպես կրթամշակութային միջավայր:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն ենք ունեցել ավելի հասանելի դարձնել գիտակրթական, մշակութային ծրագրերը եւ համերգները համացանցում, օգտագործել ենք մուլտիմեդիա միջոցները ցուցադրությունների ժամանակ, ընդլայնել ենք ցուցադրությունների ինֆորմատիվ հասանելիության ձեւաչափերը»։

«Ucom-ը հաշվի է առել համաշխարհային մակարդակի մեծության ցուցադրությունների թվայնացման միտումը և ընդառաջել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտին այդօրինակ միջազգային փորձը կիրառելու հարցում։ Վստահ եմ, որ նոր մուլտիմեդիա միջոցների շնորհիվ և Ucom-ի ինտերնետով այցելուներն ավելի մեծ հետաքրքրությամբ են տեղեկանում հայկական մշակույթի վառ ներկայացուցիչների մասին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---