Ucom-ում գործում է Apple խելացի ժամացույցերի և AirPods-երի վաճառք՝ ապառիկի հատուկ պայմաններով

Ucom-ում գործում է Apple խելացի ժամացույցերի և AirPods-երի վաճառք՝ ապառիկի հատուկ պայմաններով

PanARMENIAN.Net - Որպես Apple ընկերության պաշտոնական վերավաճառողը Հայաստանում Ucom-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերել մի շարք Apple խելացի ժամացույցեր և AirPods անլար ականջակալեր՝ ապառիկի հատուկ պայմաններով։

Ucom հատուկ ապառիկի հնարավորությունը գործում է մինչև հուլիսի 2-ը, մինչև 36 ամիս մարման ժամկետով` սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքից և 0% սպասարկման վճարից առաջին 12 ամսվա համար:

«Ucom-ի ոչ միայն կորպորատիվ, այլև անհատ բաժանորդները մշտապես հնարավորություն ունեն ձեռք բերելու Apple ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսակների նորագույն մոդելները թե՛ Ucom-ի սպասարկման կենտրոններում, և թե՛ առցանց», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ինչպես և սովորական սպասարկման սրահ այցելելիս, այնպես էլ Ucom-ի ինտերնետ-խանութում ապառիկի դիմել կարող են 21-60 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Առցանց ապառիկը ձևակերպելուց առաջ իրականացվում է առցանց հարցում, կատարվում է անձնական տվյալների նույնականացում, ինչից հետո բանկային համակարգը վայրկյանների ընթացքում հաստատում կամ մերժում է վարկի տրամադրումը։

Առցանց ապառիկը ձևակերպվում է «Յունիբանկ» ԲԲԸ կողմից, ընդ որում՝ նույն պայմաններով, որոնք գործում են նաև Ucom վաճառքի և սպասարկման կենտրոն այցելելու դեպքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---