Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`hունիսի 24-ի, 27-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևանում`hունիսի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +27, հունիսի 25-ին՝ +30 աստիճան։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---