ՔԿ-ն՝ Տիգրան Առաքելյանի մասին. Օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում

ՔԿ-ն՝ Տիգրան Առաքելյանի մասին. Օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, արձագանքելով ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հայտարարություններին, թե իրեն ՔԿ նախագահը խոշտանգել է, իսկ այդ մասին հրապարակային հայտարարություններից հետո իրեն գործարք են առաջարկել, դրանք անհիմն է անվանել։

«Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ»,ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Աբրահամյանի խոսքով, անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները։

Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ահազանգել էր ՔԿ ղեկավարի ներկայությամբ իրեն խոշտանգելու մասին։

«Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր մարմնիս տարբեր հատվածներին ու էլեկտրաշոկը միացնում մարմնիս»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ավելի ուշ Առաքելյանն ասել է, որ իրեն գործարք են առաջարկել։

«․․․Ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որևէ քրեական հետապնդում, ինչը որ հարուցված է, կարճվի, միայն խնդրում են ինձ... Գործարք... Շարունակություն չտալ, ինֆորմացիոն տեղեկատվական լրահոսերում այլևս որևէ բան չասել այս թեմայով։ Նրանք զղջացել են։ Ծիտիկի ուղարկած խաբարն այդպիսիսն էր. նրանք զղջացել են և՝ «Տիգրան խնդրում եմ քեզ արի այսքանով սահմանափակվենք»,-ասել է նա և հավելել, որ գործարքը բացառվում է, գրում է Panorama.am-ը։

Հունիսի 20-ին Տիգրան Առաքելյանի եղբայրը՝ Հունան Սարգսյանը համացանցով օգնություն էր խնդրել։ Ըստ նրա՝ քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այս օրվանից նրանից լուր չունեiն։

Հունիսի 20-ին Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել էին, որ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---