Կաթնախառնուրդներ ՄԱԿ–ի գրասենյակի մոտ. Բողոքի ակցիա է հաջակցություն Արցախի

Կաթնախառնուրդներ ՄԱԿ–ի գրասենյակի մոտ. Բողոքի ակցիա է հաջակցություն Արցախի

PanARMENIAN.Net - Մի խումբ քաղաքացիներ, ի աջակցություն Արցախի, բողոքի ակցիա են անցկացնում ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք կաթնախառնուրդներ են տարել` նախատեսված արցախցի փոքրիկների համար, որոնք շրջափակման պայմաններում առանց սննդի են մնացել։

«Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներում իրենք մեծ դեր ու նշանակություն ունեն, բայց մեր երկրում իրենք անտարբեր են, մեր ազգի հանդեպ անտարբեր են։ Լինելով այստեղ ունենալով իրենց գրասենյակը, պարտավոր են մի բան ձեռնարկել»,– նշել է ԱԺ նախկին պատգամավոր, նախաձեռնության կազմակերպիչներից Սոֆյա Հովսեփյանը դիմելով ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով հնարավոր է Արցախի իշխանություններն ինչ–որ քայլեր անում են, սակայն հայաստանյան իշխանություններից է կախված ամեն ինչ։

«Նրանք որոշեցին ու վճռեցին Արցախում ապրող մարդու ճակատագիրը»,– նշել է Հովսեփյանը։

Նախկին պատգամավորը պատմել է, որ ինքը ևս միայն մոտ մեկ ամիս առաջ է շրջափակված Արցախից դուրս եկել, որովհետև բալիկի էր սպասում, իրեն տեղափոխել են Հայաստան, սակայն ամուսինը շարունակում է Արցախում մնալ։

Հիմա ակցիայի մասնակիցները սպասում են, որ ՄԱԿ–ի գրասենյակից ներկայացուցիչներ դուրս գան, հանդիպեն իրենց հետ և խոստանան, որ կաթնախառնուրդներն Արցախ կհասցվեն։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---