Տոկաև․ Այն, ինչ տեղի է ունենում, Ռուսաստանի ներքին գործն է24 հունիսի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ «տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են»։ Պուտինը նրան տեղեկացրել է երկրում իրավիճակի մասին, հայտնում է Interfax.ru-ն։ Ղազախստանի նախագահն ասել է նաև, որ սահմանադրական կարգի պահպանումը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անհրաժեշտ պայման են։ Նա նշել է, որ դա է հասարակության անվտանգության և նրա հաջող զարգացման հիմքը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ։ Հունիսի լույս 24-ի գիշերը Պրիգոժինի Տելեգրամ ալիքներում մի քանի աուդիոձայնագրություն է հրապարակվել, որտեղ մեղադրել է ՌԴ ՊՆ ղեկավարությանը «Վագների» թիկունթային ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու մեջ և զինված ապստամբության կոչ է արվել։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ պետ Վալերի Գերասիմովին։ Առավոտյան հայտնի է դարձել, որ «Վագների» զինվորականները Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։ Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խնդրել է քաղաքի բնակիչներին «ձեռնպահ մնալ կենտրոն այցելելուց և դուրս չգալ տներից»։ Չեղարկվել են զանգվածային միջոցառումները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |