Օսկանյանը՝ ՔՊ-ականներին․ Ես առաջարկել եմ 3 ամսում կտրուկ փոխել բանակցությունների տրամաբանությանը, ոչ թե հարցը լուծել![]() 14 հուլիսի 2023 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շարունակում է պնդել իր առաջարկությունը՝ մասնակցելու հայ-ադրբեջանական բանակցություններին և բեկում մտցնելու: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա անդրադարձել է իր առաջարկի մասին իշխանական արձագանքներին ու քննադատություններին, թե՝ 3 ամսում ո՞նց պիտի հարցը լուծի, կամ՝ լուծող էր՝ 10 տարի նախարար էր, թող այն ժամանակ լուծեր: Օսկանյանն ասել է, որ ինքը հարց լուծելու առաջարկ չի արել՝ առաջարկել է կարճ ժամանակում կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցությունների տրամաբանության մեջ, հայտնում է «Առավոտը»։ «Ես առաջարկել եմ կարճ ժամանակում կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցությունների տրամաբանության, փիլիսոփայության մեջ, ընդլայնել օրակարգը, այնտեղ ներառել նաև հայամետ օրակարգային հարցեր: Իմ նախարարության շրջանում հենց սա է, որ ես մեծ հաջողությամբ արել եմ: Ես կարողացել եմ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային փիլիսոփայություն, նարատիվ փոխել: Լիսաբոնյան տրամաբանությունից, որտեղ 50-ից ավելի ԵԱՀԿ անդամ երկրներ հայտարարել էին 96-ին, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ տրամաբանությունից ես բերել հասցրել եմ նրան իմ նախարարության շրջանում, որ միջազգային հանրությունը, միջնորդները, որպես իրենց վերջնական առաջարկ, ասել են, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Նրանք իրավունք պետք է ունենան անցկացնել հանրաքվե և որոշել իրենց ճակատագիրը: ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրագրվել է բանակցային փաստաթղթում»,-ասել է նա։ Օսկանյանն ասել է, որ սա հնարավոր է եղել նաև ի պատիվ նրա, որ Լիսաբոնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց տեղում հակադրվել էր ու ասել, որ այդպես չի կարող լինել։ «Դրանից հետո նա չգնաց Փաշինյանի նման անհեթեթ հայտարարությունների, որ նախկինում այս է եղել, այն է եղել: Դրանից հետո Քոչարյանը հստակ հանձնարարական տվեց ինձ փոխել բանակցային տրամաբանությունը, օրակարգային նոր հարցեր բերել և ես կարողացա փոխել նարատիվն ամբողջությամբ: Դրանից հետո երրորդ նախագահը կարողացավ այդ նարատիվը բանակցային պահել իր նախագահության շրջանում: Փաշինյանը ուղղակի փոշիացրեց այդ ամենը իր հայտարարություններով: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Ունենք բանակցային այնպիսի նարատիվ ու տրամաբանություն, որ վերջնական բոլորի մտքում ամրագրված է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Սա է, որ մենք այսօր պետք է փոխենք: Ես պնդում եմ, որ հնարավոր է դա անել, այդ նարատիվը հնարավոր է փոխել, ես այդ ճանապարհն անցել եմ: Հնարավոր է բանակցային օրակարգը դարձնել շատ ավելի հայանպաստ»,-ասել է Օսկանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |