Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին

Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին

PanARMENIAN.Net - CaseKey 2023-ի շրջանակում տեղի է ունեցել Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը: Հայաստանի տարբեր բուհերից մոտ 200 երիտասարդ ծանոթացել է առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին, թիմերին տրամադրվել է ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։ Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենալու են ընդամենը 72 ժամ։

Հաջողություն մաղթելով մրցույթի մասնակիցներին՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ իրենք ունեն ռազմավարական նախագծեր, որոնց իրականացման արդյունքում ընկերությունը կկարողանա տարեց տարի բարձրացնել բաժնետոմսերի արժեքը։

«Սակայն, որդեգրելով բաց ու թափանցիկ գործելաոճ, մենք ցանկանում ենք լսել երիտասարդ մասնագետների վերլուծությունների վրա հիմնված առաջարկները։ Վստահ եմ՝ դրանցից շատերը կլինեն կիրառելի և կօգնեն առաջին հանրային տելեկոմ ընկերությանը՝ հաջողելու»,-ասել է նա։

Մինչև CaseKey հիմնական մրցույթն ուսանողական թիմերն ամբողջ տարվա ընթացքում մասնակցել են թրեյնինգների և սովորել լուծել գործող բիզնեսների խնդիրներ: Վերջին 3 ամիսների ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 230 ուսանող, 30 մարզիչ, 15 բուհ և կրթական կենտրոն, մի շարք ձեռնարկություններ՝ տարբեր ոլորտներից, ինչպես նաև անցկացվել է 10-ից ավելի դասընթաց:

Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշել է․ «Անչափ ոգևորիչ է տեսնել, որ հայկական ընկերությունն իրականացնում է առաջնային հրապարակային տեղաբաշխում, և էլ ավելի ոջևորիչ է, որ երկարամյա փորձ ունեցող կազմակերպությունը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին դառնալ այդ գործընթացի մասը և առաջարկել ընկերության ռազմավարական զարգացման սեփական տեսլականը։ Մենք արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, և վստահ ենք, որ այս համագործակցությունը իր կարևոր տեղն ունի Հայաստանի կրթական և բիզնես ոլորտների զարգացման գործում։ Մեր թիմի անունից մաղթում ենք հաջողություն ընկերությանը այս կարևոր գործում»։

Բիզնես խնդրի ներկայացմանը հաջորդել է «Առաջնային հրապարակային տեղաբաշխում․ հնարավորություններ տնտեսության, ընկերության և հանրության համար» թեմայով պանելային քննարկումը։

Քննարկման խոսնակներն էին՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, Բիբլոս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկման մոդերացիան իրականացնում էր ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։

Մրցույթի մասնակից 22 թիմերի առաջարկած լուծումներից ընտրվելու է լավագույն 6-ը, որոնք կներկայացվեն օգոստոսի 6-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---